Մ-Գրուպ ընկերությունն ու Սինցզյանի ինժեներաշինարարական խումբը համագործակցության բացառիկ պայմանագիր կնքեցին։
Երկարատև բանակցությունների արդունքում Մ-Գրուպ ընկերությունն ու Սինցզյանի ինժեներաշինարարական խումբը, որը մաս է կազմում Չինաստանի պետական շինարարաինժեներական կորպորացիայի China State Construction, ապրիլի 7-ին համագործակցության բացառիկ պայմանագիր կնքեցին։ Ի դեպ վերջինս հանդիսանում է Չինաստանի խոշորագույն շինարարական ընկերությունը և աշխարհի լավագույն տասնյակում ընդգրկված կապալառուն։ Հայաստանի, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների մասով կնքված բացառիկ պայմանագիրը նախատեսում է համատեղ լայնամասշտաբ ծրագրերի իրականացում Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում՝ էներգետիկայի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, ջրային ու շինարարության այլ ենթակառուցվածքների ոլորտներում։ Միջոցառմանը երկու ընկերությունները ներկայացրեցին իրենց գործունեության ուղղությունները և քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի հայ֊չինական կապերի խորացման և զարգացման գործում։