Բացառիկ պայմանագիր Մ Գրուպ ընկերության և լիբանանյան խոշոր Մատելեկ Սալ ընկերության միջև


Համագործակցությունների շարքը շարունակվում է: 

 Մ Գրուպ ընկերությունը, 2023թ․ մայիսի 4-ին «Մատելեկ Սալ» լիբանանյան խոշոր ընկերության հետ կնքել է բացառիկ պայմանագիր, որով հանդիսանում է վերջինիս ներկայացուցիչը Հայաստանում և ԱՊՀ երկրներում՝ ուժային/բաշխիչ տրանսֆորմատորների, ինչպես նաև էլեկտրակայանների ու բարձրավոլտ ենթակայանների նախագծերի իրականացման մասով։

 Մատելեկ-ը հիմնադրվել է 1974 թվականին՝ որպես բաշխիչ տրանսֆորմատոր արտադրող ընկերություն։ Գործունեության ընդլայնման, ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու արդյունքում ընկերությունը սկսել է արտադրել տարբեր էլեկտրական սարքավորումներ։ Ներկայումս ընկերությունն արտահանում է իր արտադրանքը Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 20 երկրներ և այդ երկրներում իրականացնում համալիր էներգետիկ ենթակառուցվածքային նախագծեր։ Ընկերությունն իր աշխարհագրության ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելու նպատակով սկսել է համագործակցությունը Մ Գրուպ-ի հետ։ 

Մոտ ապագայում Մ Գրուպ և Մատելեկ Սալ ընկերության համագործակցության արդյունքում ակնկալվում է նոր համատեղ ծրագրերի իրականացում: