Մեր մասին

«Մ-Գրուպը» հանդիսանում է շինարարական բազմապրոֆիլ գործունեություն ծավալող ընկերությունների խումբ: Ընկերությունը զարգացնում է գործունեությունը Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և այլ երկրներում:

«Մ-Գրուպը» առաջարկում է շինարարական ծառայությունների լայն փաթեթ աշխարհի տարբեր երկրներում տեղակայված 10 մասնաճյուղերի միջոցով՝ ստեղծելով հավելյալ արժեք բոլոր հաճախորդների և գործընկերների համար՝ անհատներից մինչև խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաև առանձին վերցրած երկրներ: Մեր բոլոր նախագծերը ուղղված են ինչպես մեր երկրի, մեր ժողովրդի, այնպես էլ մեր գործընկերների զարգացմանն ու բարգավաճմանը ողջ աշխարհում:

Photo

«Մ-Գրուպ»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Ցանկացած բարդության քաղաքացիական, արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների շինարարություն
  • Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շինարարություն
  • Պոմպակայանների, լուսավորության համակարգերի կառուցում և խորքային հորերի հորատում
  • Փոքր հիդրոէլեկտրակայանների, բենզա և գազալցակայանների կառուցում և շահագործում

«Մ-Գրուպը» ունի անհրաժեշտ բոլոր մեքենա-սարքավորումներն ու տեխնիկական միջոցները՝ ծառայություններն ամենաբարձր որակով իրականացնելու համար:

Ընկերության ամենակարևոր ռեսուրսը սակայն՝ փորձառու մասնագետներով համալրված թիմն է, որի միջոցով էլ հնարավոր է դառնում իրագործել բոլոր ծրագրերն ու նախագծերը սահմանված ժամկետներում և նորմերին համապատասխան:

«Մ-Գրուպը» իրականացնում է ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Մեզ են վստահում պետական մասշտաբով կարևոր և ռազմավարական նշանակության ծրագրերի կյանքի կոչելը:

Վերազինված և արդիականացված էներգետիկ ենթակառուցվածքներ, խմելու ջրով ապահովված բնակավայրեր և տարածքներ, հազարավոր հեկտարներ ջրով ապահովված կենսատու հողեր, տասնյակ հազարավոր քմ մակերեսով բնակելի և արդյունաբերական տարածքներ, ահա՛ մեր աշխատանքի արդյունքը:

«Մ-ԳՐՈՒՊ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Փորձառություն
  • Պատասխանատվություն
  • Ամենաբարդ նախագծերի իրականացում
Photo

«Մ-Գրուպը» ունի նաև միջազգային և օտարերկրյա խոշոր ընկերությունների հետ համագործակցության հսկայական փորձ:

«Մ-Գրուպը» հանդիսանում է "ACS Cobra" խմբի մաս կազմող "Cobra Instalaciones Y Servicios SA" ընկերության ռազմավարական գործընկերը: Երկու ընկերությունների գործակցության արդյունքում առկա են հաջողությամբ ավարտված համատեղ ծրագրեր էներգետիկ շինարարության ոլորտում:

Բացի այդ, «Մ-Գրուպը» համագործակցում է Acciona (Եվրոպա) և Jinko Power (Չինաստան) խոշոր ընկերությունների հետ. կոնսորցիումային համաձայնագրի շրջանակներում մասնակցում ենք միջազգային մրցույթներին և արտերկրում իրականացնում համատեղ խոշոր նախագծեր:

«Մ-Գրուպը» մշտապես զարգանում է. կատարելագործվում են տեխնիկական հնարավորությունները, բարձրացվում է աշխատակիցների մասնագիտական որակավորումը:

Դրա շնորհիվ է նաև այն, որ այսօր «Մ-Գրուպին» վստահում են ամենախոշոր և ամենաբարդ ծրագրերի իրագործումը՝ կոմերցիոն և պետական ծրագրերից մինչև համազգային և միջազգային նշանակության խոշոր նախագծեր:

«Մ-ԳՐՈՒՊ»